ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.11.2022 11:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 29-ին, ժամը 05.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 29-ին նախաքննական մարմնից ստացվել է տեղեկանք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վարդենիս-Շորժա ճանապարհին՝ Արեգունի գյուղի վարչական տարածքում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 63-ամյա կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում ընկնելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Տերյան փողոցի շենքերից մեկի մոտ նրան վրաերթի էր ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Վարորդը հրավիրվել է ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը։ Տեղեկություններ են ստացվել, որ նա նույն օրը վրաերթի էր ենթարկել նաև 58-ամյա տղամարդու, որը բուժօգնության չէր դիմել:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 18.10-ին, 26-ամյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 17.35-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ջրատարի հենասյանը. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 01.40-ին, ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ- Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է ընկել ձորը:
Պարզվել է, որ ժամը 01.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 20-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: