1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.01.2023 12:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 13.24-ին, Երևանի Մազմանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլեի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հունվարի 27-ին Երևանի Վարդաշեն թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 82-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 22.15-ին, Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է պատին. «Նիսանի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 14.05-ին, Երևանի Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Վանի հերոսների փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Օշական-Վաղարշապատ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 12-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Հովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և հրդեհվել. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «Օպել Աստրայի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գառնի գյուղի կենտրոնական ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 56-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 30-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան–Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին: 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: