ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.10.2022 12:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 04.11.2022

Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ին Երևանի Չեխովի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.48-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են ընդունվել երկու քաղաքացի։ Պարզվել է, որ Արարատի մարզի Դալար գյուղում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտին». «ՎԱԶ-21074»-ի 44-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 64-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ-Մեծ Մասրիկ ճանապարհին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-21099»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.40-ին, Գառնի-Գեղադիր ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և անհայտ մակնիշի մեքենաներ. «ԲՄՎ»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բագրևանդի փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի Ապագա գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2101»-ի 72-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21070»-ի 20-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 32-ամյա վարորդին շտապօգնության խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ «Օպելի» 46-ամյա վարորդը և «Մազդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 62-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում «Մերսեդեսի» 17-ամյա վարորդը հայտնաբերվել է Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում:
Կատարվում է քննություն։
***

ԼՐԱՑՎԱԾ 01.11.2022
Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և վեց ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբորի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 98-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: