Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 02.10-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպել» էլ բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.05-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 37-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել», «Նիսան», «Մերսեդես» և «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջին Բեյ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները և «Հունդաի»-ի 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 29 և 3 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23.15-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Աուդի» և «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-33021»-ի 52-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 11, 5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի շինության բետոնե աստիճաններին. 33-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 06.40-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 31-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան պատշգամբի աստիճաններից ընկնելու հետևանքով:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ին, պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 31-ամյա տուժողը ուղևորն է։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը. 21-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 42-ամյա վարորդը և չորս ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մրգաշեն-Նոր Արտամետ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Չարենցավան քաղաքից Կարենիս գյուղ տանող ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 343-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 209-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել. 21-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 51-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նորաշեն գյուղում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենայի. «ՈՒԱԶ»-ի 44-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: