ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.07.2018 11:32 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 11-ին` ժամը 00.45-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթնգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին` ժամը 16.55-ին, Երեւանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ: Նույն օրը` ժամը 21.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 26-ամյա մի կին եւ հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է վերոհիշյալ վթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 00.10-ին, Երեւանի Բաշինջաղյան եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 12.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղ. Թադևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 19.30-ին, հիվանդանոց է դիմել 22-ամյա մի կին եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է հուլիսի 1-ին Դիլիջանի թունելում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 12.20-ին, Երեւանի Երեւանյան խճուղու ՃՈ հենակետի մոտ իրար են բախվել «ԿԻԱ» եւ «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ. երեք ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել ենհիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 

***

Հուլիսի 10-ին՝ ժամը 18.20-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Հոնդա», «Օպել» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էհիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, 45-ամյա տղամարդը դիմել է հիվանդանոց եւ հայտնել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում իր «Օպել»-ը կտրուկ արգելակելու հետեւանքով դեմքով հարվածել է ղեկին եւ ստացել վնասվածք:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 10-ին՝ ժամը 17.15-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Կրայսլեր», «Օպել», «ԲՄՎ» եւ «Նիսան» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «Մազդա» մակնիշների ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մրգանուշ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Մերսեդես Ց-180»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 02.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Սևան քաղաքի Նաիրյան փողոցում` վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 01.50-ի սահմաններում, Նաիրյան փողոցում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 11-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» եւ «Հոնդա» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա տղամարդ:
Ըստ նրա ընկերների՝ տղամարդը վնասվածքը ստացել է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ ճանապարհի եզրաքարին ընկնելու հետեւանքով:
Հուլիսի 11-ին՝ ժամը 07.40-ին, ՀՈԲ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել, որ 28-ամյա տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 00.05-ի սահմաններում, Օձուն գյուղի գյուղամիջյան ճանապարհին՝ իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքանայով ճանապարհին հայտնված անասուններին շրջանցելու ժամանակ առջևի անվադողով ճամփեզրի քարին հարվածելու եւ կրծքավանդակով մեքենայի ղեկին դիպչելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ցուցանակին. վարորդը եւ 50-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Գորիս ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջվել եւ հայտնվել ձորում։ 85-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: