ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

17.07.2018 12:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 16-ին` ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին` ժամը 15.30-ին, «Վաուխալ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 15-ին` ժամը 02.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքում բախվել է ծառին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին`ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին` ժամը 11.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը եւ 10-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 6-ին «Մատին» մոտոցիկլը Երեւանի Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցում կողաշրջվել է ։ Մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին` ժամը 18.00-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «ՎԱԶ-21214»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին` ժամը 15.30-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին` ժամը 21.30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 39-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 01.40-ին, Երեւանի Աճառյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարողի ինքնությունը. նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 11.30-ին, Երեւանի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 15.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի ծառին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 71-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ 6-ամսական ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին՝ ժամը 10.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 3-ամյա երեխա: Ըստ ծնողի հայտարարության` երեխան փողոցում հեծանիվից ընկել է վայր:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106¦ մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի եւ Օրբելու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երեխային եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, Արտաշատի Դալար գյուղում իրար են բախվել երկու «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենանեեր. մեքենաներից մեկի երեք ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21214»-ին. «ՎԱԶ-21214»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես E 230» մակնիշի ավտոմեքենան Շիրակամուտ-Սպիտակ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու շրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սևան ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել ծառին։ Երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-31029» եւ «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31029»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 23.40-ին, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է « հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-2106»-ին, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2101»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: