ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4492 խախտում

01.11.2021 17:20 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 16 անձ։ 30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։