ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավանդույթի համաձայն մարտի 8-ին ճանապարհային ոստիկանները ծաղիկներ նվիրեցին կին վարորդներին

09.03.2020 12:37 Միջոցառումներ

Ավանդույթի համաձայն` մարտի 8-ին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց հատուկ ծառայություն։
Կանգնեցվում էին բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները կանայք էին։
Բայց, ոչ մի արձանագրություն ու տուգանք. ճանապարհային ոստիկանները շնորհավորում էին կանանց՝ Գարնան ու գեղեցկության տոնի առթիվ և ծաղիկներ նվիրում։
Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, բազում ժպիտներ և, իհարկե, կանաչ ճանապարհ։