1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դպրոցականներն այցելել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.06.2019 15:36 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց զատ հաճախ նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ: Հերթական միջոցառումը հունիսի 25-ին էր: Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր <<Գլոբալ բրիջ>> կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին: Նրանք մեր ապագա վարորդներն են, աշխատանքի շտապող վաղվա հետիոտները, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան: Սակայն փոքրիկիներից քչերը գիտեն, թե հետիոտնային անցումներից ինչպես է պետք օգտվել, լուսացույցի ո՛ր լույսը կամ երթևեկության ո՛ր նշանն ի՛նչ նշանակություն ունի: Ճանապարհային ոստիկանները բացատրեցին երեխաներին, թե անվտանգության համար որքան կարևոր է երթևեկության կանոններն ու տարբերանշաններն իմանալը: Բացատրեցին` ինչպես է պետք անցնել փողոցը, խոսեցին անվտանգության անհրաժեշտ կանոնների մասին: Բայց ամենահետաքրքիրն, ինչ խոսք, Ճանապարհապարեկային մեքենան էր: Դպրոցականները պարզեցին` տեսուչը ո՛ր դեպքում ինչպե՛ս է օգտվում ռադիոկապից, մեքենան ինչպիսի՛ ձայնազդանշաններ է արձակում, ո՛ր սարքն է ֆիքսում արագությունը, ինչպե՛ս են պարզում` վարորդը ալկոհոլ օգտագործել է, թե ոչ: Իսկ ղեկի մոտ նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր... Դպրոցականները եղան նաև տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնում: Տեսան, թե տեխնիկական միջոցներով ինչպես է վերահսկվում երթևեկության անվտանգությունը, ո՛ր վարորդը չի ենթարկվում լուսացույցի ազդանշանին, ո՛ր մեքենան է դուրս գալիս երթևեկության հանդիպակած գոտի և նման այլ խախտումներ:
Փոքրիկներին ընդունեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Ճանապահային ոստիկանության պետը հարցերի միջոցով ստուգեց նրանց իմացությունը: Հետաքրքրիր էր, թե ճանաչողական հանդիպումն ի՛նչ տվեց դպրոցականներին, ի՛նչ սովորեցին... Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին կրթահամալիրի ուսուցիչները:
Հանդիպման ավարտին Ճանապահային ոստիկանության պետը երեխաներին նվիրեց լուսանդրադարձիչ թևնոցներ:
Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական: