ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհային ոստիկանները շարային պարապմունք են անցակացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.11.2019 15:54 Միջոցառումներ

Հոկտեմբերի 31-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի և ՊՊԾ գնդի հրամանատար Արթուր Խուդինյանի գլխավորությամբ ոստիկանության ՊՊԾ գնդում շարային պարապմունք անցկացրին:
Ընդգծելով նման վարժանքների կարևորությունը` Եգոր Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորեց խստագույնս հետևել ենթակաների արտաքին տեսքին ու շարային կեցվածքին:
Պարապմունքը վարում էին ոստիկանության ՊՊԾ գնդի փորձառու սպաները. «Հրամանատարներին, ծառայակից ընկերներին, թե քաղաքացիներին պատվի առնելիս ձեռքի շարժումը պետք է կտրուկ լինի, արմունկն ուղիղ, դաստակը չի ծալվում, ձեռքի ափը չպետք է երևա»,-բացատրում էին նրանք:
«Շարքից դուրս» հրաման տալիս կամ ստանալիս ոստիկանը պարտավոր է ընդունել շարային կեցվածք: Զեկուցելիս կամ զեկույց ընդունելիս ձեռքը իջնում է զեկույցի ավարտից հետո միայն:
ճանապարհային ոստիկանները աշխատանքի բերումով շատ են շփվում հասարակության հետ, և քաղաքացիները, այդ թվում` օտարերկյա, մեր ոստիկանության մասին պատկերացում են կազմում հաճախ հենց նրանց համազգեստը, շարային կեցվածքն ու վարքը տեսնելիս:
Քաղաքացուն, լինի հետիոտն, թե վարորդ, կարգի հրավիրող ոստիկանը չի կարող թափթված տեսք ու շարժուձև ունենալ: Նա պետք է բարեկրթության, հավասարակշռվածության ու զսպվածության օրինակ լինի: Իսկ այդ ամենը սկսվում է համազգեստը պատշաճ կրելուց, շարային կեցվածքից ու քայլից և, որ ամենակարևորն է, բարեվարքության կանոներն ու օրենքի տառը պահպանելուց:
Շարային վարժանքները, որ այսուհետ առօրյա բնույթ են կրելու, ամփոփվեցին ոստիկանների քայլերթով, ինչից հետո Ճանապահային ոստիկանության պետն ու ՊՊԾ գնդի հրամանատարը ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: