ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց

04.01.2019 12:24 Միջոցառումներ

Հունվարի 1-ի, ժամը 00.01-ից հունվարի 4-ի ժամը 12.00-ը, Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում:
Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: