ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճամբարակի ոստիկանները բացահայտեցին գողությունը

23.02.2022 18:16 Գողություն

Ճամբարակի քրական հետախույզները գողության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Սովորական գողություն չէր: Դեռևս անցած տարվա աշնանը Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 23-րդ կմ հատվածից գողացել էին մետաղյա արգելապատնեշներ: Էականը գողոնի արժեքը չէր. արգելապատնեշները բացառապես անվտանգության համար են, որպեսզի ինչ-ինչ պատճառներով ճանապարհից շեղված մեքենան չընկնի ձորը:
Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին փետրվարի 16-ին: Թթուջուր գյուղի բնակիչ, 58-ամյա տղամարդը հրավիրվեց ոստիկանության Ճամբարակի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: