Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում
21.10.2015 09:15
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ: