ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախություն, շորթում և յուրացում կատարելու մեղադրանքներով

Հուլիսի 31-ին, 17.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Ռեզա Ռ.-ն, որը 2017 թ. փետրվարի 20-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախություն, շորթում և յուրացում կատարելու մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: