ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (www.hetq.am կայքում հրապարակված «8/12 ընտրատեղամասի ցուցակներում նախկին բնակիչներ կան» հոդվածի կապակցությամբ)

06.12.2015 20:13 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (www.hetq.am կայքում հրապարակված «8/12 ընտրատեղամասի ցուցակներում նախկին բնակիչներ կան» հոդվածի կապակցությամբ)

Ըստ համացանցում տարածված հայտարարության՝ այսօր, ժամը 15-ի սահմաններում, թիվ 8/12 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) Բաբաջանյան փ. 40, բն. 20-ի բնակիչն ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ընտրողների ցուցակում գրանցված են նաև տան նախկին երեք բնակիչները, ովքեր վաճառել են բնակարանը:
Ինչպես նշված ընտրական գործընթացների շրջանակներում, այնպես և նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակելի տարածության սեփականատերն իրավասու է դիմելու անձնագրային ծառայություն` սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու խնդրանքով, եթե բնակության վայրը փոխած անձը չի դիմել նոր բնակության վայրով վերահաշվառվելու համար:
Անձնագրային ծառայության կողմից կապ է հաստատվել նշված հասցեի բնակչի հետ, ով տեղեկացրել է, որ երբևէ չեն դիմել նախկին բնակիչներին հաշվառումից հանելու համար: Սեփականության իրավունքով բնակարանը ձեռք բերելուց և անձնագրային ծառայությունում հաշվառվելուց հետո կարծել են, որ նախկին բնակիչները մեխանիկորեն կհանվեն հաշվառումից:
Վերջինիս պարզաբանվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված` սեփականատիրոջ իրավունքը: