ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և դիմել փախուստի: Ակնկալում ենք ճանաչողների աջակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.02.2017 10:53
Դանակով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և դիմել փախուստի: Ակնկալում ենք ճանաչողների աջակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսաձայնագրությունում պատկերված անձի վերաբերյալ՝ խնդրում ենք հայտնել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-44-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: