1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

28.07.2017 14:59 ՃՏ պատահարներ

Հուլիսի 27-ին, ժամը 00.50-ին, Երևանի Տերյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պեժո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 23.50-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 13.10-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 1/4 հասցեի մոտ ընկել է դիտահորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 92-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ, «Լիազ» 29 համարի թիվ 2 երթուղու տրոլեյբուս բարձրանալիս՝ տրոլեյբուսի շարժվելու ընթացքում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 27-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իր «Նիսսան Ժուկ» մակնիշի ավտոմեքենայով նախատեսված վայրում կատարել է շրջադարձ, երբ մի հեծանվորդ բախվել է իր ավտոմեքենայի աջ դռանը, ինչի հետևանքով ինքը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա վնասվածքով» բուժոգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սեբաստիայի փողոցում՝ հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ հիշյալ երիտասարդը հեծանիվով բախվել է «Նիսսան Ժուկ»-ի դռանը և վայր ընկել:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 22.50-ին, «KAWASAKI ZX» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Հաղթանակ փողոցի թիվ 24 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանն ու գազատար խողովակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, բախվել է արգելապատնեշի:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 13.20-ին, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի տարածքում գտնվող «Կալաջուղ» կոչվող հանդամասում կորցրել կառավարումը և գլորվել ձորը:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 28-ին, ժամը 2.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի մոտ, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 27-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: