ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակի գողը` խոստովանությամբ

13.02.2015 17:24 Գողություն

1974 թ. ծնված Լիլիթ Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ, անձնագիրը և բանկային 3 քարտ:
Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Նա խոստովանել է կատարածը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: