Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է
Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։
Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված անձը Բյուրեղավանի բնակիչ 62-ամյա տղամարդ է։
Վերջինս հայտնաբերվել ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար ձերբակալվել է։
«Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: