Դալար գյուղում կատարված շուրջ 400 հազար դրամի ալյումինե դետալների գողությունը բացահայտվեց
18.03.2020 19:02
Գողություն
Մարտի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Դալար գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 46 և 57-ամյա բնակիչների։
Ոստիկանությունում նրանք խոստովանել են, որ Դալար գյուղի մի պահեստարանից պարբերաբար գողացել են ալյումինե դռների ու պատուհանների դետալներ։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառվել էր շուրջ 400.000 դրամի վնաս։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: