1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Դալար գյուղում կատարված սպանությունը

18.10.2021 14:47 Սպանություն

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Արտաշատի բաժին՝ հայտնելու, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց ինքնությունը. 30-ամյա տղամարդը Դալար գյուղի բնակիչ էր ու հիվանդանոց էր տեղափոխվել հենց Դալարից։ Գյուղ մեկնած քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, օպերատիվ միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել գյուղի Սաղաթելյան փողոցում, որտեղ նախ վեճ էր եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը մահակով խփել էր 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին։ 20-ամյա կասկածվողը, որը նույնպես Դալարի բնակիչ է, կարճ ժամանակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիքներից մահակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: