ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու հոգու դանակահարողը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել 29 և 25 տարեկան երկու երիտասարդ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա երկուսին Տիչինայի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է Օհանով փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել դանակը: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: