ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է. Կապանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 30-ին, առավոտյան ժամը 7-ին մոտ, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Կապանի բաժին. կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժած տղամարդուց որևէ բան ճշտել չհաջողվեց. ըստ բժշկի` ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց, որ գործողությունները ծավալվել էին նույն շենքի բնակիչ-հարևանների միջև: Ապրիլի լույս 5-ի գիշերը միջանձնային հարցերի շուրջ վեճ էր ծագել Արամ Մանուկյան փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում։ Պարզվեց, որ միջադեպը սկսվել էր կասկածվողի տանը։ Հենց նա էլ վեճի ընթացքում խոհանոցային դանակով խփել էր 39-ամյա տղամարդու կրծքավանդակին:
Առավոտյան ժամը 9-ին 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Նա խոստովանել է արարքը:
Հարուցվել է քրեական գործ: 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: