ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Ռուբինյանց փողոցում․ Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ գոտկատեղի կտրած-ծակած վերքով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ահազանգը ստանալուն պես հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը կասկածյալը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նույն փողոցի 48-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրեց հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: