ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զովունի գյուղի 17-ամյա բնակչի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերվել

Զովունի գյուղի 17-ամյա բնակչի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները սեպտեմբերի 5-ին Զովունի գյուղի 1-ին փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան վարող 17-ամյա պատանու պայուսակում ակնհայտ նկատվել է զենքի նմանվող առարկա: Զովունիի բնակիչ պատանին զենք-զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «Մակարով» տիպի գործարանային համարով ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: