ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհը չզիջելու պատճառով դանակահարել էր վարորդին. Արթիկի ոստիկանների բացահայտումը

Կան վարորդներ, ովքեր մեքենա ունենալն առանձնաշնորհ են համարում ու վարելիս դրսևորում անզիջում պահվածք, մանավանդ` երբ ալկոհոլի ազդեցության տակ են։ Ինչն էլ հաճախ վթարի առիթ է դառնում և` ոչ միայն վթարի: Հունվարի 3-ին Արթիկ քաղաքի ավտոկայանին հարակից տարածքում մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վարորդներից մեկը դանակահարել էր մյուսին։ Այդ մասին ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ ստացվեց գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ տուժողից որևէ հանգամանալից բացատրություն չլսեց։ Վստահեցնում էր, թե Արթիկ քաղաքում, վայր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել, այլ հանգամանքներ էլ չի հիշում, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ է։ Այսուհանդերձ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով Արթիկի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 32-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, լուսադեմին, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն՝ նշելով, որ դանակը գցել է դիտահորը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: