ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

Ապրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժածի և 30-ամյա մի տղամարդու միջև վեճ է ծագել։ Այդ ընթացքում էլ մոտի կտրող-ծակող գործիքով հարվածել է:
Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 5-ին 30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: