1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

????Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սարուխանցի 48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր ազգականին

Սարուխանցի 48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր ազգականին

Հոկտեմբերի 8-ի ժամը 16.30-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 48-ամյա ազգականը:
Սարուխան գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: