Արգավանդցի տղամարդու մոտ գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ են հայտնաբերվել
12.05.2025 16:32
Արձանագրված դեպքեր

Արմավիրի մարզի պարեկները մայիսի 11-ին Թալին-Արմավիր ճանապարհին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և իր «Օպելով» հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: