Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել
13.02.2025 12:34
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: