Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Մյասնիկյան գյուղում մետաղների վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմավիր քաղաքի ավտոկայարանի հարակից երկաթգծի տարածքում, վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: