Պարեկները հայտնաբերել են ատրճանակ ու դանակ
14.11.2024 12:37
Արձանագրված դեպքեր

Նոյեմբերի 13-ին, գիշերվա ժամը 2.40-ին, մայրաքաղաքի պարեկները Դավիթ Բեկի փողոցում նկատել են անկանոն երթևեկող մի «Նիսան»: Զենք և սառը զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել 19 և 20 տարեկան երիտասարդներ: Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, երկրորդի խուզարկությամբ` դանակ:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: