1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառած 44-ամյա տղամարդը կալանավորվել է

Երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառած 44-ամյա տղամարդը կալանավորվել է

Փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած 24 և 17 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մեծամոր քաղաքի բնակիչ:
ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության քրեական ոստիկանների և Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1.10-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում երիտասարդները վիճաբանել են համաքաղաքացի 44-ամյա տղամարդու և նրա 21-ամյա որդու հետ, որի ընթացքում էլ 44-ամյա տղամարդը դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
44-ամյա տղամարդը փետրվարի 17-ին ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: