Երևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերել
20.03.2025 14:37
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, մարտի 19-ին, կեսգիշերն անց, Գարեգին Նժդեհի հրապարակից, ապօրինի կերպով գազային օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տարել 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, մյուսի մոտ՝ 15 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: