ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանների ու պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դանակահարության դեպքը բացահայտվեց

Համայնքային ոստիկանների ու պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դանակահարության դեպքը բացահայտվեց

Փետրվարի 20-ին ժամը 23.17-ին ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու հետ։
Վիճաբանությունը շարունակվել է շքամուտքում, որտեղ 50-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 50-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին: