ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 59-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության տեղափոխվել:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդունքում պարզվել էր, որ ժամը 20.10-ին Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Թալինի բնակիչ 54-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: