ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

53-ամյա տղամարդու դանակահարություն Իջևանում․ տեղի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11․45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հանղորդում ստացվեց, որ Անկախության փողոցում դանակահարություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ Անկախության փողոցում բնակվող երկու տղամարդ վիճել են իրար հետ, ինչն ավարտվել է մյուսի դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեց նաև նրանց ինքնությունը։ Դեպքից ժամեր անց 32-ամյա կասկածյալը հայտնաբերվեց։ Վնասվածք կար նաև նրա գլխին։ հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը, որի վրա արնանման հետքեր կային։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ վեճի պատճառները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: