1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Դանակահարություն հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Մարց գյուղում շինարարության ժամանակ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն ունի նաև այլ վնասվածքներ, և դրանք բոլորովին էլ պատահարի հետևանք չեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Մարց գյուղի տներից մեկում, հացկերույթի ընթացքում, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են տուժած տղամարդն ու նրա 33-ամյա համագյուղացին, և վերջինս էլ ձեռքերով հարվածներ է հասցրել տղամարդուն, մեկ անգամ էլ գործի է դրել իր մոտ եղած դանակը: Քրեական ոստիկանության մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թումանյանի և Նոյեմբերյանի բաժինների համատեղ միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կատարվածի վերաբերյալ տվել է հաղորդում՝ նշելով, որ դանակը նետել է Մարց գետը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: