ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Նոր Խարբերդում․ դանակը հայտնաբերվել է․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Մարտի 26-ի երեկոյան Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Նոր Խարբերդ գյուղում վիճել է մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել է իրեն:
Դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ Մասիսի բաժնի քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնակեցին։ Օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Նոր Խարբերդի խանութներից մեկի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյողի 26-ամյա մի բնակիչ։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին նա ներկայացավ ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց կատարածը։
Դեպքի վայրի զննության ընթացքում նա ներկայացրել է նաև դանակը։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: