Ոստիկանները հայտնաբերել են անչափահասին դանակահարած անձին
Մայիսի 29-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի թափանցող կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել երևանի 17-ամյա մի բնակիչ։ Նրա մայրը հայտնել էր, որ «Արզնի» ձորում որդուն դանակով հարվածել են:
Մեկնած ոստիկաններին տուժողը հայտնել է, որ մայիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, մոր և քրոջ հետ «Արզնի» ձորում քայլելու ժամանակ, իրեն անծանոթ անձը բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել։ Արդյունքում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ իրեն դանակով հարվածել են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղային մարմնական վնասվածքը պատճառել են Երևան քաղաքի «Թումոյի» այգի կոչվող տարածքում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառել է 19-ամյա Անուշավան Հ․-ն։ Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 13.00-ին, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին ։
Անուշավան Հ․-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: