ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: