ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

Մարտի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 3-րդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 37-ամյա և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 45-ամյա քաղաքացիներ:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում վիճաբանության ժամանակ մի քաղաքացի դանակով հարվածել էր տուժածներից մեկի գոտկատեղին՝ պատճառելով նշված վնասվածքը, իսկ մյուսը փորձել էր ձեռքից խլել դանակը, ինչի հետևանքով վնասվել էր ձեռքը:
Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, որը Կողբացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: