ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Երևանի Վանթյան փողոցում տղամարդու և կնոջ են դանակահարել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել. դանակահարված տղամարդ ու կին էին տեղափոխվել բուժօգնության։ Վնասվածքները որովայնին էին։ Բուժհաստատություն մեկնած Մալաթիայի ոստիկանները պարզել էին, որ նրանք վնասվածքները ստացել են Երևանի Վանթյան փողոցում, որտեղ վեճ էր եղել։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը՝ արնանման հետքերով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Մալաթիայի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Նրանք մայիսի 27-ին Արտաշատի խճուղում հայտնաբերեցին 44-ամյա կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց քննչական բաժին,  տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց: Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա ներկայացրեց հանցագործության գործիք դանակը: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: