1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Ներքին Շենգավիթում կատարված դանակահարությունը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ:
Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Տուժողը սկզբում ի վճակի չէր եղել բացատրություն տալու, իսկ ավելի ուշ թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները` հայտնելով, իբր 1-ին մասում վիճել է անծանոթ մեկի հետ, նա էլ դանակահարել է:
Իրավապահները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների շնորհիվ, շուտով տեղեկություններ ստացվեցին, որ դեպքը կատարվել է ոչ թե Առաջին մասում, այլ Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում: Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել նրա ծանոթը` Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցի 60-ամյա մի բնակիչ:
Դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը:
Հոկտեմբերի 6-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին:
Նա խոստովանել է կատարածը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: