ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Ջրաշեն գյուղում․ Արտաշատի ոստիկանների թարմ հետքերով բացահայտումը

Հուլիսի լույս 8-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ։ Այդ մասին բաժնում ահազանգ ստանալուն պես հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Ջրաշեն գյուղից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ գյուղի Րաֆֆու փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում  27-ամյա երիտասարդը դանակով խփել է 46-ամյա համագյուղացուն։ Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Արտաշատի բաժնում էր, որտեղ տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: