ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

Հունվարի 23-ին` ժամը 14-ն անց 20-ին, մի տղամարդ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.30-ի սահմաններում, իր հորեղբոր որդու և Նվեր Գ.-ի՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Նվեր Գ.-ն իր ձեռքին եղած ինքնաշեն դանակով հարվածել է հորեղբորորդու պարանոցի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հետո, տնից դուրս գալու ժամանակ, նույն դանակով սպառնացել է իրեն և դիմել փախուստի:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը Նվեր Գ.-ն ներկայացել է բաժին, և ոստիկաններին հանձնել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մարտունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`