Ոստիկանները նույն օրը բացահայտեցին դանակահարությունը
Հունվարի 25-ին` ժամը 5.30-ին, «Վայք» բժշկական կենտրոնից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ թուլակողի շրջանի թափածակված վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 2-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի գիշերային ակումբներից մեկի հարակից տարածքում, երաժշտություն պատվիրելու հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է երիտասարդին, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ:
Գևորգ Գ.-ն կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել ինքնախոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: