1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, թե ԱԻՆ «911» ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցում մի մարդ դանակահարել է իրեն:
Ժամը 20.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ ժամը 19.20-ի սահմաններում Ամիրյան փողոցում անծանոթ երկու անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածել է իր ուսին՝ պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացուն դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ, որը տարված բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 10.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: