ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ. Արարատում նախկին փեսան դանակահարել է աներոջը. 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 1.45-ի սահմաններում, 70-ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

31.08.2019 14:05

Արարատում նախկին փեսան դանակահարել է աներոջը. ոստիկանության բացահատումը

Օգոստոսի 30-ին, ժամը 23-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը, 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում բնակվող տուժողի 44-ամյա նախկին փեսան դանակով հարվածներ է հասցրել 70-ամյա տղամարդուն:
Օգոստոսի 31-ին, կեսգիշերն անց կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:
Դանակն առգրավվել:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: