ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահատել են Արտաշատում կատարված դանակահարությունը

Օգոստոսի 30-ին, ժամը 16-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք, աջ ձեռնաթաթի, և աջ նախաբազկի քերծվածքներ, քթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ոստան գյուղի 22-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասում՝ ավտոտնակների մոտ, ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Արտաշատի Իսահակյան փողոցի 18-ամյա մի բնակիչ:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորիվ, նույն օրը ժամը 20.50-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ըստ նրա հանցագործության գործիք հանդիսացող դանակը գցել է Արտաշատ քաղաքի լիճը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: